Ցեխախաղ

Այսօր նախակրթարանի սաների հետ կազմակերպեցինք ցեխախաղ: Ավազը ջրի միջոցով վերածեցինք ցեխի, որից հետո երեխաները մեծ սիրով սկսեցին ցեխով խաղալ։ Երեխաների համար ցեխի հետ շփումը շատ հետաքրքիր էր և զվարճալի։

Advertisements

Սովորում ենք խաղալով

40082767_286980985365016_7369096322864906240_n

Այսօր նախակրթարանի սաների հետ կազմակերպեցինք հաշվելու և գույները տարբերակելու կարողությունը զարգացնող խաղ։ Սկզբում երեխաները հավաքեցին ծառի բարակ ճյուղեր, ապա ճյուղերը տեղադրեցին բաժակի մեջ նշված թվի քանակով։

Շատ համեղ ձմերուկի ֆրեշ

Ասյօր 2-4 տարեկանների հետ պատրաստեցինք շա՜տ-շա՜տ համեղ ձմերուկի ֆրեշ։ Ձմերուկը բաժանեցինք երկու մասի, ապա հարիչի օգնությամբ ստացանք հյութ, որը մեծ հաճույքով համտեսեցին մեր անհամբեր սաները։

Տեսանյութը՝ Սոնա Կարապետյանի բլոգից

Ակտիվ, հետաքրքիր մարզական խաղեր

 

img_2052

Այսօր նախակրթարանի սաների հետ իրականացրեցինք շատ սպացված մարզական խաղեր ընկեր Հայկուհու օգնությամբ: Մարզական խաղերը նպաստում են երեխաների մկանների աշխպատանքին, ինչպես նաև ակտիվացնում է  երեխաների միտքը: Խաղերի օգնությամբ երեխաները փորձեցին քայլել սարդի, արջի նման, թռչկոտել գորտի նման, գլուխկոնծի տալ: Արդյունքում ունեցանք մարզական խաղերով հագեցած օր:

Տեսանյութը՝ Սոնա Կարապետյանի բլոգից

 

Նկարչություն+ լող

Այսօր 2-4 տարեկանների հետ իրականացրեցինք այլընտրանքային նկարչություն` մատիկով։ Դասական երաժշտության ներքո երեխաները մատիկներով նկարեցին թղթին ստեղծելով հետաքրքիր պատկերներ։ Նկարելուց հետո մտան ցնցուղի տակ, ապա գնացին լողալու։

Տեսանյութը՝ Սոնա Կարապետյանի բլոգից

Արամիկի ծննդյան տարեդարձը

Այսօր նախակրթարանի սաների հետ նշեցինք մեր սիրելի Արամիկի ծննդյան տարեդարձը, ընկերները շնորհավորեցին և իրենց մաղթանքները ասացին: Շնորհավորելուց հետո  երեխաները կերան շատ սպասված ծննդյան տորթը: Արդյունքում ունեցանք հետաքրքիր և ուրախ օր:

img_1656

Տեսանյութը՝ Լիլիթ Ավագյանի բլոգից

Մարզական խաղեր

39228983_875840635955543_852159071015403520_n

Այսօր նախակրթարանի սաների հետ կազմակերպեցինք ակտիվ մարզական խաղեր: Երեխաները զույգերով պտտվեցին հարթակին, ապա գլուխկոնծի տվեցին և գնդակով խաղացին:

Տեսանյութը` Սոնա Կարապետյանի բլոգից