Համատեղ նախագիծ. Ճանաչողական Թափառումներ Բանգլադեշում

Համատեղ նախագիծ. Ճանաչողական Թափառումներ Բանգլադեշում

Ճանաչողական թափառումներ Բանգլադեշում

Նախագծի հեղինակներ ՝ Նարինե Պողոսյան, Հյուսիսային դպրոց-պարտեզ, Նունե Խաչիկօղլյան, Արևելյան դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ Հյուսիսային և Արևելյան դպրոցների երկարացված օրվա տարատարիք սովորողներ:

Քայլարշավի վայր՝ Բանգլադեշ

Երթուղին՝ Հյուսիսային դպրոց-պարտեզից 《Մալաթիա》 պուրակ, Սուրբ Աստվածածին եկեղեցի- Չինարի պուրակ-Հյուսիսային դպրոց-պարտեզ

Քայլարշավի օրը՝ 09.10.2018թ., Ժամը՝ 13:40-16:00

Նպատակը՝

  • 《Երևան 2800 》-ի շրջանակներում իրականացնել ճանաչողական թափառումներ Բանգլադեշում
  • Հայրենաճանաչություն
  • Իրականացնել նկարչական պլեներ Չինարի պուրակում:

Խնդիրները՝

  • Ծանոթանալ Բանգլադեշի անծանոթ տարածքներին:
  • Բնակիչներից տեղեկություններ ստանալ հին Բանգլադեշի մասին
  • Իրականացնել բնապահպանական աշխատանք
  • Առավել մեծ ուշադրություն դարձնել տարածքի պատմամշակութային արժեքներին:

Նախագծի իրականացման փուլերը՝

  • Նախապատրաստում
  • Քայլարշավ
  • Ամփոփում

Անհրաժեշտ գործիքներ՝

  • Թվային ֆոտոխցիկ
  • Ձայնագրիչ

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Ջուր
  • Նկարչական պարագաներ
  • Աղբի տոպրակ, ձեռնոց

Ընթացքը՝

  • Հյուսիսային և Արևելյան դպրոցի սովորողների ծանոթացում
  • Հյուսիսային դպրոց- պարտեզից իրականացնում ենք քայլարշավ դեպի 《Մալաթիա》 պուրակ` Սուրբ Աստվածածին եկեղեցի, քայլարշավի ընթացքում ծանոթանում ենք փողոցի անուններին, տեղանքին։
  • Մտնում ենք Սուրբ Աստվածածին եկեղեցի։
  • Հարցազրույց ենք վերցնելու բնակիչներից հին Բանգլադեշի մասին։
  • Իրականացնելու ենք քայլարշավ դեպի Չինարի պուրակ։
  • Իրականացնելու ենք բնապահպանական աշխատանք և նկարչական պլեներ:

Ամփոփում՝

Ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում:

Advertisements