Կլոր սեղան․ Համընդհանուր ներառում

Երկարացված օրվա կազմակերպումը բազմաբովանդակ է, քանի որ իրականացնում ենք տարբեր նախագծեր, որոնք ուղղված են սովորողների բազմակողմանի զարգացմանը և ներառմանը։ Շատ կարևոր է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ներառումը և նախագծերին մասնակցությունը։ Երկարացված օրվա իմ խմբում սովորում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորող և պետք է փաստել, որ իրականացվող նախագծերը նպաստում են սովորողի ինքնադրսևորմանը, դասընկերների հետ շփման որակի բարձրացմանը և ներառմանը։ Իրենց կարևոր նշանակությամբ առանձնացրել ենք բնագիտական նախագծերը, որոնց մեջ ներառված են «Այց բուսաբուծության լաբորատորիա» և «Ձիավարություն» նախագծերը։

Ներկայացված նախագծերը առավել արդյունավետն են ԿԱՊԿՈՒ սովորողների հետ աշխատելիս, քանի որ կենդանիների և բուսական աշխարհի հետ շփումը սիրելի է սովորողների կողմից և նպաստում է նրանց հույզերի, ապրումների դրսևորմանը։

Նախագծերի նպատակն է․

  • Վաղ հասակից սերմանել սեր և հոգատարություն դեպի բույսը, դեպի շրջապատը
  • Նպաստել ինքնուրույնության ձևավորմանը
  • Նպաստել ինքնավստահության ձեռքբերմանը
  • Նպաստել հույզերի, զգացմունքների արտահայտմանը
  • Նպաստել հաղորդակցման կարողությունների զարգացմանը

Սովորողները «շփվում» են կենդանիների հետ, կերակրում, խնամում։

Իր կարևոր և թերապևտիկ նշանակությունը ունի կենդանիների հետ շփումը։

Կենդանիների հետ շփումը նպաստում է ՝

  • Ֆիզիկական լարվածության թուլացմանը
  • Ինքնագնահատականի բարձրացմանը
  • Հեշտացնում է սովորողի հետ շփումը, հաղորդակցումը
  • Նպաստում է համագործակցելու կարողությունների զարգացմանը

Ամենօրյա շփում կենդանիների հետ

Ուղեկցող-աջակցող մասնագետի ` հիմնական գործառույթները

  • Նպաստել սովորողի ներառմանը դասարանում, ուսումնական գործընթացի ժամանակ
  • Նպաստել հույզերի, մտքերի ազատ արտահայտմանը
  • Նպաստել ինքնուրույնության, կենցաղավարության որակների բարձրացմանը
  • Նպաստել ուսումնական հմտությունների զարգացմանը

Աշխատանքի արդյունավետության համար կարևոր է․

  • Ծնող-դասվար համագործակցությունը
  • Ծնող-աջակցող մասնագետ համագործակցությունը
  • Դասվար-աջակցող մասնագետ համագործակցությունը
  • Ծնողի հետ հանդիպում-զրույցները
  • Արդյունավետ աշխատանքային մեթոդների և միջոցների իրար փոխանցումը

Սուրեն Գևորգյանի հետ աշխատանքից փորձել ենք նշել հիմնական դժվարությունները

  • Ուշադրությունը կենտրոնացնելու դժվարություններ
  • Կարդում էր ցածր, ոչ հստակ ձայնով
  • Ամաչկոտ էր
  • Ուներ դժվարություններ 10-ի սահմանից ավելի բարդ մաթեմատիկական գործողություններ կատարելիս
  • Ուներ դժվարություններ բազմավանկ բառեր կարդալիս, շուտ է հոգնում, արագ շեղվում։

Ծնող-դասվար-աջակցող մասնագետի աշխատանքի օգնությամբ կարողությունների զարգացում

  • Կարողանում է կատարել ավելի 10-ի սահմանից ավելի բարդ մաթեմատիկական գործողություններ
  • Ավելի բարձր է կարդում, հստակ ձայնով
  • Զարգացան կենցաղավարության հմտտությունները (վերարկուն հանել, հագնել, ավելի կոկիկ դասավորել պայուսակը )

Սուրեն Գևորգյանի դասվարի՝ Սրբուհի Ներսիսյանի դիտարկումը․

Սուրեն Գևորգյանը երկրորդ ուսումնական տարվա սկզբին ճանաչում էր բոլոր տառերը, թվերը, կարողանում էր կարդալ , բայց կարդալիս միշտ ավելի ցածր ձայնով էր արտասանում բառերը, ուսումնական պրոցեսում չէր կարողանում համարձակ ինքնարտահայտվել, ամաչում էր: Մաթեմատիկական գործողությունները կատարում էր 10-ի սահմանում: Տարվա ավարտին բավական մեծ փոփոխություն հաստատվեց ուսումնական պրոցեսի ընթացքում, արդեն կարդալիս բառերը ավելի հստակ և բարձր ձայնով էր արտասանում, հարցերին պատասխանում էր ավելի ինքնավստահ: Մաթեմատիկայի մեջ ևս գրանցել է բավականին առաջընթաց: Երեխաների շփման հետ որևէ խնդիր չի եղել այս ընթացքում: Ճամփորդություններին ևս ակտիվ մասնակցել է:

Սուրենը ակտիվ մասնակցում է ուսումնական նախագծերին, ճամփորդություններին, դասընկերների հետ շփվելիս չունի խնդիրներ, սիրում է իր դպրոցը և ուսումնական միջավայրը։

Համբարձման ծեսը Բջնիում

Համբարձման ծեսը տոնեցինք Բջնիում։ Օրը սկսեցինք ծեսի մեկնարկով։ Դաշտից հավաքեցինք ծաղիկներ, որոնցով պատրաստցինք պսակներ, ապա եղանք տնից-տուն, որից հետո քայլեցինք  Ս․Աստվածածին եկեղեցի, շարունակեցին ծեսը։

Ավելին՝ տեսանյութում