Տյառնընդառաջի ծեսը Հյուսիսում

Տեսանյութը՝ Մանուշակ Աբրահամյանի

Սեմինար-պարապմունք կրթահամալիրի տնօրենի հետ

Այսօր երկարացված օրվա կազմակերպիչների սեմինարը տիար Բլեյանի հետ էր։  Սեմինարի ընթացքում քննարկեցինք երկարացված օրվա կազմակերպիչների աշխատաժամանակի կառուցվածքը, 3-րդ ուսումնական շրջանը, անհատական պլանները, երկարացված օրվա ճամբարի խմբերը։

Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի

Ցուցահանդես նվիրված Սբ. Սարգսի տոնին

Փետրվարի 8-ին՝ ժամը 14։00, Հայաստանի նկարիչների միությունը Աշխարհի հայ նկարիչների միության հետ համատեղ կազմակերպել էր վարկանիշային երիտասարդական ցուցահանդես՝ նվիրված սիրո արագահաս բարեխոս Սբ. Սարգսի տոնին: Ցուցահանդեսին մասնակցում էին երիտասարդ ստեղծագործողներ, ինչպես նաև 《Վիգեն Ավետիս》 քանդակի դպրոցի դասավանդողներ Ալիս Գևորգյանը և Լևոն Հարությունյանը։

Շատ տպավորված եմ ցուցահանդեսից, ներկայացված էին տպավորիչ և գեղեցիկ աշխատանքներ։

«Բնակավայրն առանց ճաղեր», «Կրթական պարտեզ բնակելի զանգվածում» նախագծային խմբերի հավաք

Այսօր տեղի ունեցավ «Բնակավայրն առանց ճաղերի», «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծային խմբերի հավաքը։ Քայլքը սկսեցինք կրթահամալիրի Մայր դպրոցից, եղանք Արևելյան դպրոցի արևմտյան լանջում, Քոլեջում, ապա քայլքով գնացինք Հյուսիսային դպրոց։ Քայլքի նպատակն էր Բանգլադեշի բնակիչներին, քաղաքային իշխանություններին և հետաքրքրված քաղաքացիներին ներկայացնել կրթական պարտեզի ստեղծման գաղափարն ու առկա խնդիրները։

Նախագծի ղեկավար՝ Ազնիվ Մանուկյան

Կրթահամալիրը բաց միջավայր յուրաքանչյուրի համար

Այսօր կրթական փոխանակումների շրջանակներում Հյուսիսային դպրոցում հյուրընկալեցինք Քասախի Ռոբերտ Գևորգյանի անվան թիվ 1 միջն. դպրոցի 5-րդ դասարանի սովորողներին։

Ծանոթացում՝

Սովորողները Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում

Օրվա երաժշտական մասը