Հունիս ամսվա հաշվետվություն

Հունիս ամսվա հաշվետվություն

Ճամբարային առօրյան Հյուսիսում

Լողում են երկարացված օրվա ճամբարականները

Paint ծրագրով նկարում ենք այլընտրանային շենքեր

Բակային խաղեր

Ազգային հանրակրթական օպերա․ « Թմկաբերդի առումը »

Մանկավարժական հունիսյան բաց ճամբար․ օր երրորդ

« Գեղարվեստական ձևավորում և դիզայն » դասընթաց դիպլոմային աշխատանք

Թափոնների վերամշակումը ընդլայնվում է

Թափոնների տեսակավորում

Երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար՝

Պատրաստում ենք կավե շենքեր

Ճամփորդություն՝

Բարձունքի հաղթահարում, Արայի լեռ, Ծաղկեվանք

Հունիսի 17-21 աշխատակարգ

Հունիսի 17-21 աշխատակարգ

Աշխատակարգ՝ 17․06․19-21․06․19
Հունիսի 17
09:00-09:30 —Ճամբարային ընդհանուր պարապմունք
09:40-10:40- միջավայրի խնամք

10:40- 11։40-խմբասենյակի մաքրություն

11։40-12։00- սենյակային բույսերի խնամք
12։00-12:30-ընդմիջում

13։00-14։00- Երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար-պարապմունք

14:00-15:00-Աշխատանք բլոգներում

Հունիսի 18
09:00-09:30 — Ճամբարային ընդհանուր պարապմունք
09:40-10:40 միջավայրի խնամք
10:40-11:40-սենյակային բույսերի խնամք
12:00-13:00— Երկարացված օրվա կազմակերպիչների- սեմինար

13։00-13։30-ընդմիջում
14:00-15:00-Աշխատանք բլոգներում 12:00

Հունիսի 19

09։00-09։30- Ճամբարային ընդհանուր պարապմունք

09։40-10։40- միջավայրի խնամք
11:00- 12:00 քայլք դեպի Տերյանի այգի, տեղեկատվական թերթոնների տարածում-բաժանում, պաղպաղակուտոցի
11:40-12:00- սենյակային բույսերի խնամք
12:00-13:00- երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար

13։00-13։30-ընդմիջում

14։00-15։00-Աշխատանք բլոգներում

Հունիսի 20
09:00-09:30- Ճամբարային ընդհանուր պարապմունք
90:40-11:40-միջավայրի խնամք
11:40-12:00-սենյակային բույսերի խնամք
12:00-12:30-ընդմիջում
13:00-14:00-երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար-պարապմունք
14:00-15:00-աշխատանք բլոգներում

Հունիսի 21
09:00-09:30- Ճամբարային ընդհանուր պարապմունք
90:40-10:40 -միջավայրի խնամք

11։00-12։00-սենյակային բույսերի խնամք

12։00-12։30-ընդմիջում

13։00-14։00-Երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար-պարապմունք

14։00-15։00-աշխատանք բլոգներում

«Գեղարվեստական ձևավորում և դիզայն»դասընթաց․ Դիպլոմային նախագիծ

«Գեղարվեստական ձևավորում և դիզայն»դասընթաց․ Դիպլոմային նախագիծ

Մեկամյա կրթություն

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ

Նարինե Պողոսյան

«Ցուցափեղկի ձևավորում »

«Գեղարվեստական ձևավորում և դիզայն»  

Ղեկավար՝  Թերեզա Թումանյան

 Երևան 2019թ.

Դիզայն (անգլ.՝ design — նախագծել, գծագրել, մտահղանալ, ինչպես նաև նախագիծ, գծանկար), տերմին է, որով նշվում է առարկայական աշխարհի նախագծման նոր եղանակը։
Դիզայնի սկզբունքները ձևավորվել են XIII դարի կեսերին, սակայն, որպես առարկայական միջավայրի տեսողական և գործառնական հատկությունների նպատակային ձևավորման միջոց՝ սկզբնավորվել է հիմնականում XX դարի սկզբին: Այն նախատեսում և լուծում է արտադրության, սպառման, մարդուն շրջապատող առարկայական միջավայրի խնդիրներ: Դիզայնի և նրա տեսական հիմքի ծագումն ու ձևավորումը պայմանավորված են տեխնիկայի և արվեստի բնագավառների տարանջատման, արտադրության կազմավորման դարաշրջանի հետ:
Դիզայնի կարևորագույն ճյուղեր են արդյունաբերական (աշխատանքի միջոցներ, սարքավորումներ, կենցաղային տեխնիկա, ավտոմեքենաներ և այլն), ճարտարապետական (զանգվածային շինարարություն, կառույցներ ու շինություններ), լանդշաֆտային (խաթարված լանդշաֆտի վերականգնում և նորի՝ արհեստականի ստեղծում), նաև հանդիսությունների, ծրագրերի, զանազան ոճերի և այլնի ձևավորումները: Ժամանակի ընթացքում փոխվում են գեղագիտական պահանջմունքներն ու սահմանները:
Դիզայնը մշակում է ժամանակակից հասարակության բարդ գործունեության միջավայրը նպատակահարմար կազմակերպելու տիպային օրինակներ։ Երբեմն դիզայն է համարվում նրա բնագավառներից միայն մեկը՝ արդյունաբերական առարկաների գեղարվեստական նախագծումը։
Դիզայնն արտադրական իրերը, սարքավորումները և շրջակա միջավայրը գեղագիտորեն ձևավորելու արվեստն է. սերտորեն կապված է գիտության ու տեխնիկայի առաջընթացին՝ միտված մարդկության զարգացման հեռանկարային խնդիրներին: Դիզայնում կարևոր են նաև գունային լուծումները։ Վոլֆգանգ Գյոթեն ժամանակին նկատել է, որ գույները մարդու մեջ արթնացնում են հոգեբանական առանձնահատուկ տրամադրություններ։
Դիզայնի տեսական խնդիրների մշակմամբ զբաղվող կենտրոններ են ստեղծվել բազմաթիվ երկրներում՝ ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում, Ուլմի գեղարվեստական նախագծման բարձրագույն դպրոցը Գերմանիայում, Արվեստների թագավորական քոլեջը Մեծ Բրիտանիայում և այլն: Միլանում կազմակերպվում են արդյունաբերական դիզայնի ամենամյա էքսպո-ցուցահանդեսներ:

Վիտրաժ

Վիտրաժ (ֆր.՝ vitrage, լատ.՝ vitrum — ապակի), ապակենկար, զարդապատկերային կամ սյուժետային դեկորատիվ կոմպոզիցիա (պատուհանի և դռան բացվածքում, միջնորմի վրա՝ ուրույն պաննոյի տեսքով) ապակուց կամ լուսաթափանցիկ այլ նյութից։ Շինարարական պրակտիկայում վիտրաժ են անվանում շենքերի՝ ամբողջովին կամ մեծ մասամբ ապակեպատ ճակատները։ Պատուհանի բացվածքները ծածկող գունավոր վիտրաժները լույսի հարուստ գունախաղ են ստեղծում և էապես նպաստում ինտերիերի ձևավորմանը։ Ըստ գտնված գունավոր ապակիների, ենթադրվում է, որ պարզագույն վիտրաժներ գոյություն են ունեցել Հին Եգիպտոսում (մ․ թ․ ա․ II հազարամյակից) և Հին Հռոմում (մ․ թ․ I դարից)։ 10-12-րդ դարերում Ֆրանսիայի և Գերմանիայի ռոմանական տաճարներում ի հայտ են եկել պատկերի ուրվագծով կտրված և կապարե շերտերով ամրացված գունավոր (կարմիր և կապույտ) ապակուց սյուժետային վիտրաժներ։ Վիտրաժի միջով ներթափանցող գունավոր լույսը տաճարի մթնոլորտը դարձրել է խորհրդավոր։ Այդ տպավորությունն առավել զգալի է դարձել գոթական տաճարներում, որտեղ տեղադրված վիտրաժների պատրաստման տեխնիկան մնացել է նույնը, սակայն գունավոր ապակիների ավելի հարուստ հավաքածուով և ավելի բարդ սյուժեներով։ Կրոնական տեսարանների կողքին տեղ են գտել արհեստավորների աշխատանքին նվիրված կենցաղային պատկերներ։ 14-15 դարերում վիտրաժի արվեստը զարգացել է Անգլիայում, Շվեյցարիայում, Իտալիայում և Լեհաստանում։ Վերածննդի դարաշրջանում վիտրրաժի էսքիզներ են կատարել մեծ արվեստագետները (Դոնատելլոն, Ա․ Դյուրերը և ուրիշներ), որպես երփնագիր՝ ապակու վրա։ Բարոկկոյի և կլասիցիզմի դարաշրջաններում վիտրաժը համարյա բոլորովին անհետացել է։ 19-րդ դարի 2-րդ կեսին Գոթիկոյի նկատմամբ հետաքրքրությունը վիտրաժի արվեստը վերածնելու փորձեր է առաջացրել, սակայն առանց լուրջ գեղարվեստական ձեռքբերումների։ Ինտերիերի ընդգծված հուզական արտահայտչականության ձգտումով են ստեղծվել «մոդեռնի» շրջանի վինտաժները։ Վիտրաժի նկատմամբ նոր մոտեցում են ցուցաբերել 20-րդ դարի արվեստագետները (Ֆ․ Լեժե, Ա․ Սատիս), որոնք, իրենց կոմպոզիցիաները ներդնելով ինտերիերի հարդարման միասնական համակարգի մեջ, դրանց հատկացրել են սուր ռիթմով, հագեցված գույնով հիմնական շեշտերի դեր։ 1950-ական թվականների կեսերից տարածում են գտել Վիտրաժամիջնորմներն ու Վիտրաժապաննոները։ Ժամանակակից վիտրաժները կազմում են ապակու կտորներից և ամրանավորում կապարե, պողպատե կամ պլաստմասսայից ժապավենով։ Կիրառվում է անգույն և գունավոր ապակի։ Ավելի հաճախ են ստեղծվում միակտոր ապակուց նկարազարդ վիտրաժներ, օրգանական ապակուց եռաշերտ վիտրաժներ, փշրված ապակուց, գունավոր հայելիներից պատրաստված վիտրաժներ և այլն։ Ապակու մշակման տարբեր եղանակներով պատրաստված վիտրաժներն ունենում են հեռանկարային խորք, տարածական պլաններ, մակաշերտային և գունային բազմազանություն, որոնք հնարավորություն են ընձեռում ստեղծելու և՛ զարդապատկերային, և՛ սյուժետային կոմպոզիցիաներ:

Դիպլոմային աշխատանքս իրականացրել եմ Գինու և խաղողի լաբորատորիայի ցուցափեղկերը ձևավորելով:
Ապակու վրա ստեղծել եմ մինիմալիստական երկրաչափական մեծ ու փոքր պատկերներ: Քանի որ այս ընթացքում մեր կրթահամալիրում ընթանում է նաև քանդակի և ճարտարապետության փառատոնը՝ ցուցափեղկի նկարչական ձևավորմանը ավելացրել եմ քանդակային-ծավալային գեղարվեստական լուծումներ. ստեղծել եմ փոքր մինիմալիստական քանդակներ, որոնց հաղորդել եմ տրամադրություն և ստեղծել հետաքրքիր կերպարներ:
Սկզբում էսքիզային տարբերակներ եմ արել, այնուհետև ընտրված մեկ տարբերակը ուրվագծերով տեղափոխել եմ ապակու վրա: Այնուհետև գունավորել եմ վիտրաժային ներկերով, իսկ քանդակները ստեղծել եմ մետաղական լարերից և թելերից:
Այսպիսով ուսանողներով ստեղծել ենք միասնական աշխատանք՝ քոլեջի նոր արտ- միջավայր, որը նորարար է և աչքին հաճելի…
Տարվա ընթացքում մասնակվել եմ շատ տարբեր նախագծերի, որի ընթացքում աշխատել եմ շատ տարբեր նյութերով. սովորել եմ պատրաստել ձեռագործ զարդեր, կիրառական իրեր և մասնակցել եմ կրթահամալիրում տեղի ունեցող ցուցահանդես- վաճառքներին:

Նպատակը և խնդիրները՝

1․ տեխնոլոգիական հմտությունների զարգացում
2․ ստեղծագործական մտքի և երևակայության զարգացում
3․հաղորդակցվելու հմտության, ինքնուրույնության զարգացում
4․անհրաժեշտ տեղեկատվության ստացում
նախագծի ընթացքը՝
1․ էսքիզի նախագծում թղթի հարթության վրա, գունավորում
2․ համապատասխան ապակու կտրում, մաքրում
3․պատկերի տեղափոխում ապակու վրա
4․եզրագծում
5․գույնի տեղադրում

Ավարտելով «Գեղարվեստական ձևավորում և դիզայն» բաժինը ձեռք բերեցի մեծ փորձ և գիտելիքներ, որը կկիրառեմ երկարացված օրվա սովորողների հետ աշխատելիս։

Աղբյուրը՝ համացանց, վիքիպեդիա, ազատ հանրագիտարան

Ազգային հանրակրթական օպերա. «Թմկաբերդի առումը»

Ազգային հանրակրթական օպերա. «Թմկաբերդի առումը»

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 4,5-րդ դասարանների սովորողներ, ծնողներ, դասավանդողներ

Ծրագիր՝

«Թմկաբերդի առումը» ազգային հանրակրթական օպերա

Ավելի՝ տեսանյութում