Այսօր երկարացված օրվա կազմակերպիչների համար նախատեսված էր շատ հետաքրքիր, մարզական սեմինար-պարապմունք:
Սեմինարը սկսեցինք նախավարժանքով, ապա խաղացինք մի շարք ակտիվացնող, մարզական խաղեր: Այս սեմինարը շատ կարևոր էր, քանի որ մենք ոչ միայն սովորեցինք նոր մարզական խաղեր, այլ նաև հնարավորություն ունենք դրանք խաղալու երկարացված օրվա սովորողների հետ: Նմանատիպ մարզական խաղերը մեծ հետաքրքրություն են առաջացնում սովորողների մոտ: Խաղերը նպաստում են սովորողների առողջ ապրելակերպի, դիմացկունության, ճարպկության, ցատկունակության, արագավազության, շարժունակության զարգացմանը: