Ամառային ուսումնական ճամբար․ հունիսի 24-28

Ամառային ուսումնական ճամբարի կազմակերպման նախագիծ

Հյուսիսային  դպրոց-պարտեզը հրավիրում է բոլոր այն երեխաներին, ովքեր սիրում են լողալ, հեծանիվ վարել, ճամփորդել, ստեղծագործել, նկարել, մարզվել, շախմատ խաղալ, ընթերցել, երգել-պարել…

Ճամբարի ղեկավար՝  Նարինե Պողոսյան

Նախագծի տևողությունը` հունիսի 24-28
Նախագծի իրականացման վայրը` Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հյուսիսային դպրոց
Նախագծի մասնակիցներ` ճամբարականներ

Էլ. հասցե՝ narrinepoghosyan@mskh.am
Հեռ.`098 80 31 97
Հասցե՝  ՀԱԹ, Րաֆֆու 69/1, հեռ. 010.73.52.10
Ճամբարի գործունեությունը՝  երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09.00-16.00
Ճամբարականների համար պարտադիր է ամեն օր արևային գլխարկ, ջրի շիշ
լողազգեստ, լողաթափ, լողի գլխարկ, լողի ակնոց սրբիչ և
զարգացնող խաղեր ունենալը:

Նախագծի նպատակը և խնդիրները

  • Ամառային-ճամբարային գործունեության կազմակերպում տարատարիք երեխաների հետ, ճամբարականների ստեղծական, ամառային ուրախ միջավայրի ապահովում
  • Ուսումնական, ստեղծագործական, հետազոտական աշխատանքների միջոցով կարողությունների և հմտությունների փոխանցում, ձևավորում
  • Լողալու, մարզվելու, ճամփորդելու, նկարելու, շախմատ խաղալու կարողությունների և հմտությունների ձևավորում
  • Գործունեության տարբեր ձևերի միջոցով ստեղծագործական մտքի, երևակայության, բանավոր խոսքի զարգացում

 ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

Յուրաքանչյուր շաբաթվա համար նախապես  կայքում, ենթակայքում և ճամբարի ղեկավարի բլոգում հրապարակվում է ճամբարային շաբաթվա  նախագիծը: Յուրաքանչյուր ճամբարային օրվա ավարտին ճամբարի ղեկավարը իրականացնում է  օրվա ամփոփում՝ նկարաշարի, տեսանյութի, կամ պատումի տեսքով:

Բացօթյա լողավազանից օգտվելու կարգը

Գործունեության ձևեր

  • միջավայրի խնամք, պարտիզապուրակային գործունեություն,
  • թափոնների տեսակավորում
  • նկարչական-տեխնոլոգիական գործունեություն
  • ամառային ընթերցանություն+քննարկում
  • լող, ջրային խաղեր, մարզական խաղեր, ջրացատկ, լողափային, բակային-ազգային խաղեր,
  • մարմնամարզություն, հեծանվավարություն
  • Այլընտրանքային նկարչություն, կավագործություն
  • Այց ուսումնական Ագարակ
  • Այց Ջերմոց-լաբորատորիա
  • Այց Աստղացուցարան

Լուսաբանումը՝ ամեն օր՝ ճամբարի ղեկավարի բլոգում. ենթակայքում

Հունիսի 24, երկուշաբթի

9:00-9:30՝ Ճամբարականներին ընդունում, հաշվառում, ճամբարային ընդհանուր պարապմունք, մարմնամարզություն, ֆլեշմոբ

9:30-10։30 Շրջակա միջավայրի խնամք, « Կանաչ լանջեր » նախագծի իրականացում

10։30-11։00- Ընդմիջում

11:00-12:10- լող

12։20-13։20-Նկարչություն բակում

13:30-հաշվետու համերգ. «Սեբաստիա» համերգասրահ

13։00-14։00-լող

14։00-14:30 Ընդմիջում

14։40-15:30- Թափոնների տեսակավորում

15:30-16:00` օրվա ամփոփում, ճամբարականների ճանապարհում

Հունիսի 25, երեքշաբթի

9:00-9:30՝ Լողափի բացում. ճամբարականներին ընդունում, հաշվառում, միջավայրի խնամք, ճամբարային ընդհանուր պարապմունք

09:30-10։20- Հեծանվավարություն

10:30-11:00- Ընդմիջում

11:00-12:00-Այլընտրանքային նկարչություն

12:00-13:00- լող

13։00-13։30- խաղում ենք շախմատ

13:30-14:20- լող

14։20-14:40` Ընդմիջում

14։50-15:30-Կոմպոստ նախագծի իրականացում

15:30-16:00` օրվա ամփոփում, ճամբարականների ճանապարհում

Հունիսի 26, չորեքշաբթի

9:00-9:30՝ Լողափի բացում. ճամբարականներին ընդունում, հաշվառում, ճամբարային ընդհանուր պարապմունք

9:30-10։30  Շրջակա միջավայրի խնամք՝ «Կանաչ լանջեր» նախագծի իրականացում

10:30-11:00-նախաճաշ

11։00-12։00- բակային խաղեր

12:30-14:00՝ լող, լողափնյա խաղեր

14:00-14:30՝  ճաշ

14:30-15:30-Հեծանվավարություն

15:30-16:00՝ օրվա ամփոփում, ճամբարականների ճանապարհում

Հունիսի 27, հինգշաբթի

9:00-9:30՝ Լողափի բացում. ճամբարականներին ընդունում, հաշվառում,  ճամբարային ընդհանուր պարապմուքն

09:30-10։30- Շրջակա միջավայրի խնամք՝ «Կանաչ լանջեր» նախագծի իրականացում

10:30-11։00՝ նախաճաշ

11։00-12։00- Այց Ջերմոց-լաբորատորիա

12:00-13:00՝ Բանգլադեշը 100 սովորողի աչքերով ուսումնական նախագծի իրականացում- պատրաստում ենք այլընտրանքային կավե շենքեր

13:00-14:20- լող

14։30-15։00-ընդմիջում

15:00-15:30- Կոմպոստ նախագծի իրականացում

15:30-16:00` օրվա ամփոփում, ճամբարականների ճանապարհում

Հունիսի 28, ուրբաթ

9:00-9:30՝ Լողափի բացում. ճամբարականներին ընդունում, հաշվառում,  ճամբարային ընդհանուր պարապմուքն

9:30-10։15-Շրջակա միջավայրի խնամք՝ «Կանաչ լանջեր»  նախագծի իրականացում

10:15-10:45- երաժշտական շլեֆմոբ

10։45-11։10-ընդմիջում

11:10-12:30-լող, ընթերցանություն, աշխատանք կավով

12։30-13։20- Այց Աստղացուցարան

13:30-14:00- ճաշ

14:15-15։00- ճամբարային ուրբաթ-համերգ

15։15-15։30- խաղում ենք շախմատ

15:30-16:00`  օրվա ամփոփում, ճամբարականների ճանապարհում



Թողնել մեկնաբանություն