« Իմ թաղարը» նախագիծ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի երկարացված օրվա սովորողներ

Պատասխանատուներ՝ Նարինե Պողոսյան և Շողիկ Պողոսյան

Վայրը՝ Քոլեջ, Հյուսիսային դպրոց-պարտեզ, դպրոցի բակ, խմբասենյան

Նախագծի տևողությունը՝
Հիմնականում երկու ամիս, տեսչական աշխատանքները ամբողջ տարի:

Նպատակը և խնդիրներ՝
1. Կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա սովորողների հետ աճեցնել և խնամել թաղարային բույսեր
2. Վաղ հասակից սերմանել սեր և հոգատարություն դեպի բույսը, դեպի շրջապատը
3. Նպաստել ինքնուրույն անհատի ձևավորմանը
4. Ունենալով  սեփական թաղար աճեցնել բույսը կտրոնից և հետևել արմատակալման ընթացքին։  Այնուհետև անհրաժեշտ է բույսը տնկել իր իսկ անհատական թաղարի մեջ (հողով)  և հետևել նրա աճմանը:
5. Սովորողներին փոխանցել բույսերի բազմացման և խնամքի տեխնոլոգիական հմտությունները։

Արդյունքում
1. Մեր խմբասենյակում կունենանք սեփական ձեռքերով  աճեցրած թաղարով  բույսեր
2. Հոգատար անհատի ձևավորում, ով տիրապետում է բույսերի բազմացման և խնաքի տեխնոլոգիական հմտություններին  
3. Ունենալ էկոլոգիապես մաքուր կանաչ սենյակներ:

Նախագիծը իրականացնելու համար
1. Ձեռք բերել միանման թաղարներ
2. Թաղարի վրա անել նշումներ, կամ աշխատանքային գործընթացի ժամանակ արված նկար փակցնել(տեխնոլոգ-դասավանդողի միջամտությամբ)
3. Սահմանել մշտական տեսչություն արդյունքներին հետևելու համար։

Նախագիծը՝ « Գարդենիա» ակումբից

Իրականացված աշխատանքները՝

Այց Ջերմոց-լաբորատորիա

Իրականացնում ենք «Իմ թաղարը » նախագիծը

Պատրաստում ենք թաղարներ

Կտրոնները տեղափոխում ենք թաղարների մեջ

Խնամում ենք բույսերը

Թողնել մեկնաբանություն