Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա ճամբարականներ
Նպատակը և խնդիրները
- ծանոթացում ազգային խաղերին
- ազգային խաղերի իրականացում
- սովորողների գեղագիտական ճաշակի զարգացում
- ազգային մշակույթի, խաղերի յուրացում
- համագործակցային կարողությունների զարգացում
Ակնկալվող արդյունքը՝
- Սովորողը կճանաչի մեր ազգային, բակայի խաղերը
- Կկարողանա ինքնուրույն կազմակերպել խաղերի իրականացումը
- Ի՞նչ եք անում
- Խնոցի-հարոցի
- Ծիտը քարին
- Մածուն ծախեմ
- Խաշիլ ճաշ
- Մուկն ու կատուն
- Մուկ-կատու
- Գայլն ու ոչխարները
- Գործնագործ
- Աղջիկ փախցնոցի
- Ես՝ բարձր, դու՝ ցածր
- Աչքկապուկ
- Զանգակի խաղը
- Ճլոթ
- Կարմիր կոճակ
- Գնդակ թռցնել
- Յոթ քար
- Հինգ քար
- Մատներ
- Ժամը քանի՞սն է
- Մամի, մամի
- Նանի, նանի
- Ժնջիլ, ժնջիլ
- Ծուղրուղու
- Պուճաղ-պուճաղ
- Պուտ-պուտ
- Համրախաղ
- Գող և փաշա
- Թաթիկ-լաթիկ
- Արդար-մեղավոր
- Հինգ այծատեր
- Դաշտի չոբան
- Ոչխար-ոչխար
- Գել – գել
- Վերևի՞նը, թե ներքևի՞նը
- Ալիս-պալիս
- Կաղին խաղալ
- Աղվեսուկ
Ցանկ
3. Ծիտը քարին
Խաղացողները վիճակ են գցում և վերջին մնացողին կոչում են՝ կանչող: Խումբը ցրվում է խաղավայրի զանազան կողմերը, իսկ կանչողը կանգնում է կենտրոնում ու կանչում է.
- Ծիտը քարի˜ն:
Խաղացողները երբ լսում են այս բառերը մի- մի քար են գտնում և վրան մեկ կամ երկու ոտքով կանգնում: Կանչողն աշխատում է նրանց խփել դեռ քարերի վրա չկանգնած: Չխփվածները քարերի վրա կանգնելուց հետո սկսում են իրենց կանգնած քարից տեղափոխվել ուրիշ քարի վրա, այնպես որ կանչողի համար հնարավորություն ստեղծվի նրանց խփելու: Ում որ կանչողը խփում է, նա դառնում է կանչող, իսկ նախկին կանչողը մտնում է խմբի մեջ:
4. Մածուն ծախեմ
Գլխավորապես խաղում են աղջիկները սենյակում: Ամեն մեկը սենյակի մի անկյունն է բռնում, իսկ այն մեկը որ անկյունից զուրկ է սրան-նրան ասում է.
- Մածուն ծախեմ, ո՞վ կուզի:
- Ես չեմ ուզեր, այսինչը կուզի:
Այս միջոցին սա և անվանված անձը փոխանակում են իրենց տեղերը: Մածուն ծախողն աշխատում է շտապել և դրանցից մեկի անկյունը գրավել:
5. Խաշիլ ճաշ
10 ևավելի հոգով կիսաշրջան են կազմում երեխաները, որոնցից առաջինը մայր է կոչվում: Մեկը թռչուն դառնալով՝ նստում է կիսաշրջանի մեջտեղում , և հողի վրա զանազան նկարներ է ձևացնում: Կիսաշրջանը մոր առաջնորդությամբ պտտվում է նրա շուրջը: Մայրը թռչունին հարցնում է.
- Ա˜յ թռչուն, ա˜յ թռչուն, էդ ի՞նչ ես եփում:
- Խաշիլփափա, — պատասխանում է թռչունը:
- Ո՞ւմ համար:
- Իմ ճուտերի:
- Կտա՞ս իմ ճուտերին:
- Չեմ տա, խի կուտամ, թե քաջ են, թող իրենք վերցնեն:
Այս խոսքի վրա մայրը կամ ճուտերից մեկը աշխատում է թռչունին խփել և անպայման վայր գցել, ու հաջողվելու դեպքում խփողն ու խփվողը դերերը փոխում են, իսկ եթե ոչ շարունակում են խաղալ այնքան ժամանակ, մինչև որ հաջողեցնում են:
6. Մուկն ու կատուն
Խաղում են 20-25 հոգով: Երեխաներից մեկը ընտրվում է մուկ, մյուսը` կատու: Երեխաները ձեռք ձեռքի բռնած՝ շրջան են կազմում, մուկը վազում է շրջանի շուրջը` կատվից փախչելով: Երեխաներն օգնում են մկնիկին, որպեսզի մտնի շրջանի մեջ, որ կատուն չկարողանա բռնել նրան: Երբ բռնում է, ուրիշ զույգ է դառնում մուկ ու կատու:
7. Մուկ — կատու
Երեխաները ձեռք ձեռքի տված շրջան են կազմում` նախապես մեկին` մուկ, մյուսին կատու նշանակելով: Մուկը դրսից որևէ թևամիջով ներս է մտնում և կատվին խաբս տալով` դուրս է գալիս մեկ ուրիշ տեղով, իսկ կատուն հետապնդում է նրան և նույն տեղերով մտնելով ու դուրս գալով` աշխատում է բռնել նրան և դերը նրա հետ փոխել: Բայց երբ մկանը շուտ բռնելու տենչով կատուն ոչ թե նախորդի անցած ճանապարհով է անցնում, այլ ուրիշ թևամիջով, այն ժամանակ նրան փոխարինում էր շրջանում կանգնած մեկը` խաղը նույնությամբ շարունակելով:
8. Գայլն ու ոչխարը
Խաղացողներից մեկը դառնում է ոչխար, մյուսը`գայլ: Մնացածները ձեռք ձեռքի բռնած շրջան են կազմում, իրենց մեջ են առնում ոչխարին և աշխատում նրան պաշտպանել գայլի հետապնդումներից: Գայլը մնալով դրսում՝ հարձակումներ է գործում շրջափակ կազմողների վրա` ջանալով խզել ձեռքերի շղթան և ներս մտնել ոչխարին բռնելու: Երբ գայլին հաջողվում էր շրջափակը որևէ տեղում կտրել, այդ ժամանակ ոչխարին փախցնում են շրջափակից դուրս և գայլին են բռնում «փարախի մեջ»` հնարավորություն չտալով հասնել ոչխարի ետևից: Եթեգայլին հաջողվում է ներսից կտրել ներքևի շղթան և դուրս գալ, ոչխարին դարձյալ ներս էին առնում և այսպես շարունակվում էր այնքան ժամանակ, մինչև որ գայլին հաջողվում էր բռնել ոչխարին, որից հետո ոչխարը դառնում էր գայլ, մի ուրիշ խաղացող` ոչխար:
9. Գործնագործ
Երեխաները բաժանվում են երկու հավասար խմբի (կարող են լինել աղջիկների և տղաների կամ խառը խմբեր): Մի խումբը դառնում է խփողների խումբ, մյուսը`խաղացողների: Խփողները կանգնում են իրարից մի քանի մետր հեռավորության վրա, խաղացողները մտնում են մեջ ու սկսում են խաղալ: Խփողները հերթով փորձում են գնդակով խփել խաղացողներին: Ամեն անգամ, գնդակը մեկին կպչելուն պես, խաղացողը պետք է դուրս գա խաղից: Երբ խաղի մեջ մնում է մի մասնակից և կարողանում է մինչև տաս հաշիվը խաղալ, բոլոր խաղացողները մտնում են` խաղը շարունակելու, իսկ եթե մինչև տաս հաշիվը չի կարողանում ազատել, իրենք դառնում են խփողներ, իսկ խփողները` խաղացողներ:
10. Աղջիկ փախցնոցի
Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:
11. Ես բարձր եմ, դու` ցածր
Խաղում են 2-ական` մեծ մասամբ հոգնած մեջքները հանգստացնելու համար: Խաղացողները կանգնում են մեջքներն իրար կպցրած և երկուսի թևերը մեկը մյուսին շղթայած: Այդ դրությամբ մեկը կռանալով` մյուսին առնում է իր շալակը: Շալակողի հարցումով նրանց միջև տեղի է ունենում հետևյալ խոսակցությունը:
- Տակդ ի՞նչ կա:
- Վերմակ, ներքնակ:
Ապա շալակողն էր հարցնում:
- Վրեդ ի՞նչ կա:
- Աստղ ու լուսնյակ:
Խաղացողները կարող են կամաց-կամաց արագացնել այդ գործողությունը:
12. Աչքկապուկ
7-20 խաղացողներ իրենցից մեկի աչքերը կապում են և շրջապատելով սկսում կսմթել: Կապվածը ձգտում էր նրանցից մեկին բռնել և իր դերը նրա հետ փոխել:
13․Կարմիր կոճակ
Երեխաները նստում են աթոռներին, ձեռքերը մեկնում են առաջափերն իրար կպցրած: Խաղավարը իր ափի
մեջ թաքցնում է կարմիր կոճակը, մոտենում է յուրաքանչյուր երեխայի ու նրա ափի մեջ մտցնելով իր ձեռքերը կոճակը թաքուն գցում է երեխաներից
մեկի ձեռքերի մեջ: Ընթացքում կարող է որևէ խաղերգ արտասանել: Վերջացնելուց հետո
ասում է։ Կարմի´ր կոճակ, դո՛ւրս արի:
14․ Ճլոթ (Սա «Տըզզ» խաղի տարբերակ է)
Վիճակով մեկը կանգնում է պատի առջև, ձեռքերը մեջքին տանում, միացնում: Մեկը
դառնում է Պապ: Նա թաշկինակով կամ ձեռքով ծածկում է սրա աչքերը: Մյուս
խաղացողները ետևից մեկ-մեկ մոտենում են և խփում նրա ձեռքերին:
Պապը հարցնում է.
-Ո՞վ է խփողը:
Եթե գուշակում է, խփողը կանգնում է նրա տեղը:
15․Ձեռնախաղ, «Ժնջիլ, ժնջիլ»
— Ժնջիլ, ժնջիլ, էստեղի խոտն ուր ա՞:
— Կովն ա կերե:
— Ժնջիլ, ժնջիլ, բա կովն ուր ա՞:
— Մորթեցին, կերան:
— Ժնջիլ, ժնջիլ , բա իմ փայ միսիկն ուր ա՞:
— Դրեցի լուսամուտ:
— Ժնջիլ, ժնջիլ, բա ուր ա՞:
— Կատուն էկավ, տարավ, կերավ:
— Ժնջիլ, ժնջիլ , բա չկարեցա՞ր բռնես:
— Չէ:
— Դե ա´ռ քու ձեռ, կորի´ էստեղից:
16.
Մամի, մամի, խաղողը հասե՞լ է
Երեխաները բռնում են միմյանց ձեռքից և ուղիղ գծով կանգնում: Շարքի վերջում
կանգնածներից մեկը մյուսին հարցնում է.
Մամի, մամի, խաղողը հասե՞լ է:
Մյուսը պատասխանում է.
Հասել է, հասմըսել է,
Շանը կտամ, գելին կտամ,
Քեզ մի ճութ չեմ տա:
Ինչո՞վ գամ` որ տաս:
Դհոլ — զուռնով:
Հարցնողն իր խմբով, դհոլի և զուռնայի ձայներին նմանեցնելով, որևէ երաժշտություն
«նվագելով», շարքի առջևից գալիս և անցնում է պատասխանողի և նրա կողքին
կանգնածի թևերի տակով: Երբ շարքը նորից շարվում է իր նախկին դիրքով,
պատասխանողի կողքին կանգնածի դիրքը փոխվում է: Նրա ձեռքերը խաչված են, իսկ
ինքըշրջված հակառակ կողմ: Երկխոսությունը կրկնվում է մի քանի անգամ: Յուրաքանչյուր երկխոսության վերջում հանձնարարությունը տարբեր է լինում
ձիով,
մեքենայով, թռչկոտելով, մի ոտքով թռնելով, ավանակով, հաց ուտելով (հա՜մ, հա՜մ, հա՜մ,
հա՜մ,) երգելով, գնացքով, զմփիկով, նապաստակի նման ցատկելով և այլն: Ամեն անգամ
անցնում են արդեն շրջվածի և կողքին կանգնածի բռնած ձեռքերի տակով: Երբ անցնում
են վերջին զույգի թևերի տակով, պատասխանողն ասում է.
Մամին կասիսխտոր ծեծեք: Շարքը, բաց չթողնելով ձեռքերը, ռիթմիկ թռիչքներ է կատարում
բացականչելով.
Չը՜խկ, չը՜խկ, չը՜խկ, չը՜խկ:
Մամին կասի` լվացք ենք արել, պարանը կարճ է:
Քաշենք` երկարի:
Երկու կողմից խաղավարները, որոնց կողմից է շարքի կեսը, նրանց հետ քաշում են
այնքան, մինչև մեջտեղի կամ որևէ զույգի ձեռքեր իրարից բաժանվեն
17.
«Խնոցի, հարոցի» — 1
Խաղում են.
ա. Երկուսով, յուրաքանչյուրը աջ ձեռքով բռնում է իր դաստակից: Կանգնում են իրար
դիմաց, յուրաքանչյուրը ձախ ձեռքով բռնում է դիմացինի աջ դաստակից: Նրանք
դառնում են ճոճանակ: Մի փոքր երեխա նստում է նրանց ձեռքերին, իր ձեռքերով
փաթաթվում նրանց վզին, իսկ նրանք տարուբերում են ու արտասանում կրկնակն ու
առաջին տունը: Վերջին տողն ասելիս, իջեցնում են երեխային ու, ծափ տալով, ասում.
«Տփեցի՛»: Տեքստը կարելի է շարունակել «բ» տարբերակով:
բ. Զույգերով, իրար դիմաց կանգնած, ձեռքերի մատներն իրար հագցրած, ոտքի մեկն
առաջ, մյուսը` հետ: Ռիթմիկ շարժումով, նմանեցնելով խնոցու ետուառաջ գնալ —
գալու շարժմանը, մի ոտքից մյուսը տեղափոխվելով, ձեռքերը ռիթմիկ, կտրուկ
շարժումով առաջ ու ետ տանելով, ասում են.
կրկնակ.
Առաջինը – Խնոցի,
Երկրորդը – Հարեցի:
Միասին – Հոփփը, լըփփը (կրկնում են 6 անգամ)
Զըմփը, դըմփը (6անգամ)
Ծափը, ծըփը(6անգամ)
- — Խնոցի,
- Հարեցի.
Թանը հանիքամեցի, Սրսուռ չորթան շինեցի, Եղով ապուր եփեցի, Պետոն ուզեց
տփեցի:
- -Խնոցի, խնոցի,
Գցեցի ու բռնեցի,
Տարա — բերի` զարկեցի,
Հրեցի, չխչփեցի,
Հարեցի, հա, հարեցի,
Դեղին կարագ հանեցի: - — Խնոցի,
- Հարեցի.
Լըփը, ըփը, լըրընգա,
Դե տար, դե բեր, տըրընգա.
Թև տու, թև առ,
Զըրընգա:
կրկնակ.-
Կրկնակը կարելի է կատարել` հերթով իրար փոխանցելով կրկնվող բառերը: Խաղի
ավարտից անմիջապես հետո, երգում են «Հարի, հարի, խնոցի» երգը:
Ազգային խաղերը՝ Մարինե Մկրտչյանի և Հասմիկ Մաթևոսյանի բլոգից։
Նախագծի արդյունքները՝ այստեղ։