Ամփոփում ենք «Ծաղկաձոն» նախագիծը

Այսօր Քոլեջի բակում ամփոփեցինք «Ծաղկաձոն» նախագիծը։ Նախագիծը իրականացրել ենք մի քանի փուլով:  


«Ծաղկաձոն» նախագծի առաջին փուլում ծաղիկները կտրոններից արմատակալեցրեցին, ինչպես նաև տիկին Շողիկը ներկայացրեց, թե ինչպես կարելի է սուրճի և լիմոնի նոր ծառեր ստանալ, որի ընթացքում սովորողները մեծ ուշադրությամբ լսում էին ու տալիս իրենց հետաքրքրող հարցերը: Երկրորդ փուլում մեր տնկած և արդեն արմատակալած բույսերը վերատնկեցինք համապատասխան թաղարների մեջ: Այս փուլում ևս տիկին Շողիկը ջանք չէր խնայում, որպեսզի սովորողները հնարավորինս մանրամասն տեղեկանային կատարվող գործողությունների մասին: Նախագծի ամփոփիչ փուլում բույսերը տեղափոխեցինք գեղեցիկ թաղարների մեջ, որով պետք է նվիրեն դասավանդող ուսուցիչներին: Նախագիծը հաջողված էր, քանի որ սովորողների կողմից մեծ ոգևորությամբ ընդունվեց և կարծում եմ այսպիսի նախագծերը դեռ շարունակվելու են։

Շնորհակալ ենք, մեր սիրելի տիկին Շողիկին նախագծի իրականացման համար։

Մեր օրը՝ տեսանյութում

Թողնել մեկնաբանություն